00:00:00

Կրակոցներ՝ Նուբարաշեն վարչական շրջանում. կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է

11:55, 24 հոկտեմբեր 2023 Իրավական

Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջացոռումների արդյունքում պարզել են կրակոց արձակողի ինքնությունը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց նա ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր