00:00:00

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. «Տարոն 4» թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

14:13, 23 հոկտեմբեր 2023 Իրավական

Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կազմված փաստաթղթեր են ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հոկտեմբերի 20-ին Վանաձորում տեղի ունեցած տղամարդու մահվան փաստով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի «Տարոն 4» թաղամասի Բելառուսների 14 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

 

Նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը:

 

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր