Ոչ ոք մինչ այս պահը չի պատասխանում մեկ հարցի. ինչպե՞ս եղավ, որ երկու օրում դատարկվեց Արցախը։ Ո՞ր անտեսանելի ձեռքը խրախուսեց այդ պրոցեսը։ Ում հարցնում ես, ասում է՝ մենք չէին պլանավորում, մինչև վերջին պահը չէինք մտածում հայրենիքը լքելու մասին։ Շատ մութ բաներ կան այստեղ։ Հազար տարի ապրած հողը երկու օրում դատարկվում է, ու մենք ցույց ենք տալիս, թե իբր շարունակում ենք նորմալ ապրել։ Նույնիսկ անասունին, որ իր գոմից հանում են, սթրեսի մեջ է ընկնում։ Մենք կորցրել ենք հազարամյա հայրենիք, շքեղ քաղաքներ ու գյուղեր, անհատական ու ազգային պատմություն, Ամարաս ու Գանձասար, ու շարունակում ենք սովորական կյանքը։
Սա էմոցիոնալ հարցադրում չէ։ Իմ զգացողությամբ՝ հիմա արդեն Հայաստանի՝ նախաաղետային 9 ամսվա փուլն է, որը դարձյալ կարող է անցնել մեր անտարբերության ու իբր նորմալի պայմաններում։ Պարզապես մենք հիմա արդեն գիտենք, թե դա ինչով է վերջանում։ Թե՞ հասցրինք մոռանալ մի ամսում»։