00:00:00

Մերի Մակարյանը պատասխանում է`ամուսնացած ժամանակ Արտակ Սարգսյանի հետ սիրավեպ ունենալու լուրին

13:45, 22 հոկտեմբեր 2023 Շոուբիզնես

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հեթական հյուրը դերասանուհի Մերի Մակարյանն է։ հաղորդման ընթացքում Մերին անդրադարձել է մի շարք թեմաների։ StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր հարց ու պատասխանները։

 

Դերասանուհին առաջին հերթին անդրադարձավ 5 տարի անց հայաստան վերադառնալու, հույզերի ու բարդությունների մասին.

 

Video Player
Video Player
 
 

 

«Ես՝ ինքս շատ երջանիկ և ուրախ եմ, որ էստեղ եմ, երբեք չէի կարող պատկերացնել, որ Երևան վերադառնալն ինձ համար այսքան սպասված կլինի, ինչ որ տեղ դժվար, որովհետև, երբ արդեն ընտանիք ունես, բալիկներլ դու մենակ չես ու միայն քեզ համար պատասխանատու չես, պիտի սպասես, որ ամեն բան կարգավորվի ու կարողանաք միասին ճամփորդել ու հիմա մենք մեծ ընտանիքով էստեղ ենք, ու ես ուղղակի լիարժեք երջանիկ եմ»։

Հաղորդավարուհին խոսեց այն մասին, որ Մերիի անվան շուրջ`արդեն իսկ ամուսնացած կարգավիճակում, խոսակցություններ ու քննարկումներ էին լինում այն մասին, որ դերասանուհին և Արտակ Սարգսյանը սիրավեպ ունեն: Դերասանուհին հետևյալը նշեց.

«Ես իմ ընտանիքում ոչ մի խնդիր չեմ ունեցել և չունեմ, որոհետև ես ապրում եմ մի ընտանիքում, որը իսկապես ընտանիք է։ Ես էդ մարդկանց հետ եմ ապրում, և իրենք ինձ ամեն օր տեսնում են ու ճանաչում են բնականաբար։ Եվ ամուսինը ևս մենք նման խնդիրներ չունեինք։
Ես սպասում էի երկրորդ բալիկիս, երբ սկսվեցին այդ քննարկումները, որ ես Արտակ Սարգսյանը սիրավեպ ունենք։

Էս թեմայով երբեք չեմ խոսել ճիշտն ասած, չէի էլ ցանկանա, որովհետև եթե մի բան չկա, ինչի մասին խոսես։ Ես հայաստանում եղել եմ վերջին անգամ առաջին հղիությանս ժամանակ, երանի թե այդ մարդիկ ովքեր տարածեցին այդ թեման, իմանային, թե ինձ համար ինչքան դժվար էր Հայաստան գալ, ուր մնաց թե ինչ որ գործունեություններ ծավալել, ես ամուսնացած եմ, և այլևս միայն ինձ համար պատասխանատու չեմ, հետևաբար ես չեմ ուզում որ էս թեման անդրադառնա իմ ընտանիքի և իմ ամուսնու վրա։ Մենք ոչ մի խնդիր չունենք որովհետև մենք իրար վստահում ենք և իրար հետ ապրում ենք, ես չգիտեմ,թե ում էր դա պետք նորիցլ ու ում էի ես խանգարում ինձ համար հանգիստ օվկիանոսից այն կողմ նստած երեխա մեծացնելիս, ես չգիտեմ, բայց էն, որ ես խանգարում էի ու ինչ որ մեկը փորձեց մի բան անել, դա հաստատ է։

Ում եմ ինչ արել, ամոթա մանավանդ էդ մարդկանց անունները տալովս, ես ամուսնացած եմ ու ապրում եմ նորմալ, կարգին հայկական ավանդական ընտանիքում, որտեղ որ նման բաներ չեն կարող լինել։ Ես առանց իմ ամուսնու չեմ կարող որևէ տեղ գնալ և չեմ էլ ուզում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր