Դատախազը պահանջում է «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրական ճառով է հանդես եկել դատախազը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ինչպես հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ մեղադրողը միջնորդել է Արմեն Չարչյանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ Հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է նոյեմբերի 24-ին՝ ժամը 16,00-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։