00:00:00

Ապարանում թալանել են շինարարական աշխատանքներով զբաղվող մարզում հայտնի անհատ ձեռներեցի տունը

14:00, 19 հոկտեմբեր 2023 Իրավական

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս տարվա օգոստոսի 29-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչություն ահազանգ է ստացվում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 44-ամյա Աշոտ Ս.-ից, ով հայտնում է, որ Ապարան քաղաքի Ա. Հարությունյան 1 տանից անհայտ անձը կամ անձինք խոշոր չափի գողություն են կատարել:

 

Գ. Շամշյանի տեղեկություներով՝ բնակարանը, որտեղից հափշտակել են 40 մլն դրամ գումար և խոշոր չափի ոսկյա զարդեր, պատկանում է Սամվել Ս.-ին, ով Արագածոտնի մարզում հայտնի անհատ ձեռներեց է և զբաղվում է շինարարական աշխատանքներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր