00:00:00

Արարատում 3 ամսական տղայի մահվան փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

13:45, 18 հոկտեմբեր 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում երեխա է մահացել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 3 ամսական Արշակ Հ.-ն է:

 

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր