00:00:00

Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, գնդակը թուրքական կողմում է․ ԱԳ փոխնախարար

19:53, 16 հոկտեմբեր 2023 Արտաքին քաղաքականություն

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ցանկացած հարթակից էլ պետք է օգտվել։

«Հայկական կողմը բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար»,- այդ մասին ասաց Կոստանյանը՝ լրագրողների հետ զրույցում։

Այնուհանդերձ, ռուսակա՞ն, թե՞ արևմտյան հարթակն է նախընտրելի, նրանից հետաքրքրվեցին լրագրողները։

«Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ, և հարթակն ամենևին էլ առաջնայինը չէ։ Միևնույն ժաանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում այս քննարկումներն Ադրբեջանի հետ, չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի, իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել»,- ասաց Կոստանյանը։

Հարցին՝ ինքը ռուսական կողմի՞ն նկատի ունի, Կոստանյանը պատասխանեց․ «Նկատի ունեմ այն, ինչը որ արդեն ասացի»։

«Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, գնդակը գտնվում է թուրքական կողմում»,-  ասց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը․
 

«Պայմանավորվածությունը վերահաստատվել է մի քանի անգամ, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով: Դրանք նաև հաստատվել են երկրաշարժից հետո՝ Արարատ Միրզոյանի Անկարա կատարած այցի ժամանակ»,- ասել է Կոստանյանը։ 

Կոտսանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել բոլոր բանակցային հարթակները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր