00:00:00

Այսօր Ադրբեջանի կողմից գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատն է

10:50, 13 հոկտեմբեր 2023 Իրավական

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի կողմից ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ 

Հիշեցնենք, հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել էին վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանից հայտնել էին, որ Խաչատրյանը «գտնվում էր միջազգային հետախուզման մեջ»։ 

Բաքվում նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», իբր հանցագործությունը կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ 3 ամիս ժամկետով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր