03:22:35

Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովում

20:42, 09 օգոստոս 2023 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի 44-րդ գագաթնաժողովին ԱՍԵԱՆ-ի ԽՎ-ում` որպես դիտորդի թեկնածու առաջին անգամ մասնակցելու համար օգոստոսի 5-8-ը գտնվում էի Ջակարտայում։
 
Ելույթումս մասնավորապես ընդգծել եմ խաղաղության եւ կայունության կարեւորությունն ու ներկայացրել մեր տարածաշրջանում տիրող իրավիճակը:
 
<<Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ` քննարկելով մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
 
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը եւ փորձում է բարեխղճորեն բանակցել հարեւանների հետ` չունենալով տարածքային պահանջներ վերջիններիս նկատմամբ:
 
Սակայն սա շատ բարդ գործընթաց է, քանի որ Ադրբեջանը, ցավոք, փոխադարձ համագործակցելու մտադրություն չունի: Ընդհակառակը, վերջին տարիներին Ադրբեջանը մի քանի անգամ հարձակում է գործել Հայաստանի տարածքի վրա, իսկ 2022 թվականի դեկտեմբերից ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը` միակ կենսական ուղին, որը կապում է հայաբնակ Լեռնային Ղարաբաղն աշխարհի այլ տարածքների հետ: Իրավիճակն արագորեն վատթարանում է, 120.000 հայ ապրում է լիակատար շրջափակման մեջ` կանգնած սովի եւ բնաջնջման իրական վտանգի առջեւ: Այս գործողությունը հակասում է փետրվարի 22-ին եւ հուլիսի 6-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող կարգերին:
 
Այնուամենայնիվ, Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակին: Մենք համոզված ենք, որ երկարատեւ խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստակամություն ցուցաբերեն անդրադառնալու հակամարտության բուն պատճառին, եւ այդպիսով մենք լուծումը տեսնում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման ու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության խնդրի լուծման մեջ` ներկայացուցիչների եւ Ադրբեջանի կառավարության միջեւ միջազգային մեխանիզմով բանակցությունների միջոցով:
 
Հայաստանը ներգրավված է նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների եւ հապաղումների հասնել Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների կարգավորման, եւ հուսով ենք, որ Թուրքիան նույնպես նման պատրաստակամություն կցուցաբերի»։
 

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31