Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Տուապսեի շրջանում երեք տղամարդու վրա հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Միջադեպի արդյունքում Դեդերկոյ գետի մոտ 41 և 38 տարեկան տղամարդկանց դի է հայտնաբերվել։
Նախնական տվյալներով՝ դեպքից հետո ՌԴ չորս քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Հանցագործության մեջ կասկածվում են Կարեն Ուստյանը, Վարդան Թուլումջյանը, Ալբերտ Էկզարյանը և Արտյոմ Թուրքմենյանը։