Հայաստանի քաղաքացին փորձել է մաքսանենգ ճանապարհով երկու կիլոգրամանոց ոսկյա շղթա տանել Թուրքիա։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Արմենիայի-ից։
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում նրան ոստիկանները նկատել են։ Շղթան արժե մոտ 9 մլն դոլար, սակայն մաքսանենգը փորձել է ոստիկաններին համոզել, որ այն արժե 50 հազար ռուբլի։
Փորձաքննությունը ցույց է տվել, որ շղթան 99,9%-ով մաքուր ոսկի է։ Տղամարդուն սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։