Արմեն Աբրահամյանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից է:
Նա մանկուց զբաղվում էր սպորտով, բայց 10 տարեկանում հասկացավ, որ «ֆուտբոլ» մարզաձևն իր համար առաջնային է :
13 տարեկանից Արցախի ֆուտբոլային թմում էր հանդես գալիս:
1999 թվականին մասնակցել է ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությանը:
Ժամանակի ընթացքում նա ավելի է կատարելագործվել և Արցախի Հանրապետության համաքականի կազմում է ներկայացել:
Վերջին խաղը եղել է Արցախում «ԿոնԻՖԱ» 2019 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, որից հետո վնասվածք է ստանում և ֆուտբոլից հեռանալով զբաղվում Ֆիտնեսով:
Նա Երևանում ուսում է ստանում լավագույն մարզիչների մոտ: Երբ արդեն ունենում է ֆիտնես մարզչի գիտելիքները, վերադառնում է Արցախի Մարտունի քաղաք և այնտեղ սկսում իր աշխատանքը:
Երբ ծննադավայրում հասնում է լավագույն արդյունքների, նրան հրավիրում են Ստեփանակերտ, որպեսզի այստեղ ևս կարողանա մարդկաց օգտակար լինել: Մինչ մայրաքաղաքում աշխատանքի անցնելը, նա մի քանի դասընթացների ևս մասնակցում է ու անցնում աշխատանքի:
Արմենենք իրենց ամբողջ ընտանիքով մասնակցել են 44-օրյա պատերազմին:
Արմենի մայրը բժշկուհի է, և ինչպես իր ընտանիքի տղամարդիկ՝ նույնիսկ առաջին կարգի հաշմանդամ ամուսինը, նա նույնպես իր մասնակցությունն է ունեցել պատերազմին՝ որպես բժշկուհի:
Պատերազմից հետո Արմենը մշտական բնակություն հաստատեց Ստեփանակերտում, չնայած, որ Երևանից հրավերներ ուներ:
Մտածեց, որ իր համահայրենակիցները պատերազմից հետո ավելի շատ ունեն իր կարիքը:
«Ճանապարհի փակվելը ինձ համար անակնկալ չէր, բայց հույս ունեի, որ կարճ կտևի, սակայն գիտակցում էի, որ միևնույն ժամանակ, հնարավոր է նաև այսօրվա սցենարը:
Անկեղծ ասած, ես մտադիր էի բացօթյա պարապմունքները ավելի ուշ սկսել, բայց ընկերներս հորդորեցին, որ պետք է սկսել, քանի որ եզակի հնարավորություններից է, որ արցախցիները կարող են գալ և մի փոքր լիցքաթափվել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես:
Կարևորագույն խնդիր է նաև հովհարային անջատումները:
Մեր պարապունքները հիմնականում անց են կացվում երաժշտության ներքո, ի դեպ՝ հմնականում հայկական երաժշտություն է հնչում, որը ևս նպաստում է մեր համաքաղաքացիների տրամադրության բարձրացմանը:
Մեզ համար ամենից լուրջ խնդիրը շրջափակման հետևանքով առաջացած սննդի պակասությունն է, մարդիկ մարզվելու ընթացքում պետք է օգտագործեն վիտամիններով հարուստ սնունդ:
Մեր աշխատանքի 50%-ի դրական արդյունքը ճիշտ սննդակարգն է, ինչին այս պայմաններում անհնարին է հետևել:
Մարդկանց համար հատուկ սննդակարգ երկար ժամանակ է գրեթե չեմ մշակում:
Բայց ցանկացողների համար փորձում ենք այն ուտելիքներով, որոնք դեռ հնարավոր է մի կերպ ձեռք բերել, որ ստանան համապատասխան կալորիաները:
Այս ընթացքում եղել են հաճախորդներ, որոց համար փորձել եմ վարձի հետ կապված գնային այլ քաղաքայանություն կիրառել, որ կարողանան հաճախել:
Վերջին ժամանակաշրջանում մեր մարզվողների թիվը պակասել է:
Հանրային տրանսպորտի բացակայության հետևանքով մեր մարզվողները չեն կարողանում անգամ քաղաքի մոտակա համայնքներից ներկայանալ:
Դա ոչ միայն մասնակիցների ֆիզիկական աջողջությանն է վնասում, այլև հոգեբանորեն է ճնշում»,-ասում է զրուցակիցս:
Քանի որ այս ժամանակաշրջանում անհնարին է Մարտունի գնալ գալը, չնայած մեկ անգամ հեծանիվով գնացել է, բայց դա հետագայի համար անիրական է:
Արմենը ցանկանում է, այս իրավիճակի մի փոքր կարգավորվելու պարագայում, Մարտունի քաղաքում ևս բացել ֆիտնես խմբակներ և գոնե շաբաթական մեկ անգամ իր ներկայությամբ մասնակից լինել մարզումներին:
Որպես մարզիչ ձեռք բերած գիտելիքներով Արմենը կիսվում է, որպեսզի Ստեփանակերտից դուրս գտնվող համայնքներում մարդիկ ևս կարողանան առողջ ապրելակերպ վարել:
Արմենը իրեն հայրենիքից դուրս տեսնում է միայն նոր գիտելիքներ ձեռք բերելու և իր հանգիրստը անցկացնելու դեպքում, որպեսզի կարողանա ավելի օգտակար լինել իր հայրենակիցներին: