«Պարի ՆՆ»-ի հարձակվող և Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին խաղացող Էդգար Սևիկյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իր պատրաստակամության մասին, փոխանցում է Armsport-ը։
– Մտքեր կա՞ն սպորտային քաղաքացիությունը Հայաստանի փոխելու մասին:
– Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ապա սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում: Ես դիտեցի վերջին հանդիպումները և գոհ էի թիմի արդյունքներից։ Սա շատ լավ է մեզ համար:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։