00:00:00

Հայ պատանի բռնցքամարտիկները ևս երկու մեդալ ապահովեցին ԵԱ–ում

20:37, 27 հուլիս 2023 Սպորտ

Պատանի հայ բռնցքամարտիկները ևս երկու մեդալ ապահովեցին Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

 
Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը մեծ առավելությամբ հաղթել է չեխ մրցակցին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի 4-րդ մեդալը:
 
66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանն էլ հենց առաջին ռաունդում ձախ ձեռքի ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել խորվաթ Լուկաս Միրկովիչին ու ապահովել Հայաստանի 5 մեդալը:
 
Կիսաեզրափակիչում իրենց ուժերը կչափեն նաև 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը և 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը։
 
Նշենք, որ այսօր երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար ռինգ դուրս կգա ևս 5 բռնցքամարտիկ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր