00:00:00

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլին նախապատրաստում են ավերիչ երկրաշարժին

14:20, 19 հուլիս 2023 Աշխարհ

Թուրքիայի իշխանությունները մտադիր են սկսել Ստամբուլի նախապատրաստումը՝ հնարավոր ավերիչ երկրաշարժին, որի մասին նախազգուշացրել են սեյսմոլոգները։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի բնապահպանության ու քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին։

Նրա խոսքերով՝ Ստամբուլը մտնում է աշխարհի ամենառիսկային քաղաքների տասնյակի մեջ՝ սեյսմիկ վտանգավորության տեսանկյունից։

Ստամբուլում հաշվարկվել է մոտ 5 մլն 800 հազար անկախ շինություն, որից 1,5 մլնը գտնվում է ռիսկային գոտում, իսկ 600.000-ը՝ բարձր ռիսկայնություն ունեցող գոտում։

Թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը հուլիսի 12-ին ասել էր, որ Մարմարի ծովի տարածքում կանխատեսվում են 7,2-7,5 մագնիտուդ ուժգնության ստորգետնյա ցնցումներ, որտեղ տեղակայված է 17 միլիոնանոց քաղաքը։

Ստամբուլում երկրաշարժի կանխատեսվելու մասին տեղեկությունները տարածվեցին հատկապես այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Ստամբուլը գտնվում է Եվրասիական և Անատոլական տեկտոնական սալերի հատման կետում։
Փորձագետների կարծիքով՝ երկրաշարժը կգերազանցի Քահրամանմարաշի կորուստները՝ իր պատճառած ավերածությունների, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հետևանքների առումով։ «Այլ կերպ ասած՝ Քահրամանմարաշի երկրաշարժն ընդամենը Ստամբուլում սպասվող երկրաշարժի նախերգանքն էր»,-գրում էր թուրքական մամուլը։

Նշվում է, որ Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր