00:00:00

Ավտովթար Երեւանում. կան տուժածներ

14:28, 21 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 20-ին, ժամը 23:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ .Հասրաթյան փողոցի թիվ 14/3 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները: Բախման հետևանքով ավտոմեքենաների ուղևորները (Ս. Թ., 2016 թ. և Ա. Մ., 2016 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ Ա. Մ.-ն, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ս. Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր