00:00:00

Փորձել են ինքնասպան լինել

14:04, 21 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ ճաղավանդակին նստած քաղաքացի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացի Է. Մ.-ի (2004 թ.) հետ վարել է հոգեբանական զրույց, ինչի արդյունքում հաջողվել է կանխել ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանության բաժին: *** Մայիսի 20-ին, ժամը 17:56-ին ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենեանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 17:55-ին, Կիևյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (Տ. Պ., 1991 թ): Հրահանգիչ Ա. Վ.-ին հաջողվել է քաղաքացուն հեռացնել կամրջից: Ժամը 18:31-ին մոտեցել և քաղաքացու հետ հոգեբանական զրույց է իրականացրել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, որից հետո ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Մաշտոցի ոստիկանության բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր