00:00:00

Վճռաբերկ դատարանի դատավորի երեք թեկնածուների ընտրության քվեարկությանը մասնակցել է 0 պատգամավոր

18:18, 25 մայիս 2023 Քաղաքականություն

ԱԺ-ում այսօր՝ մայիսի 25-ին, վճռաբերկ դատարանի դատավորի երեք թեկնածի ընտրության քվեարկությանը մասնակցել է 0 պատգամավոր:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով փակ գաղտնի քվեարկության արդյունքները, հայտնեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի,  Լիլիթ Խաչատրյանին և Անի Մխիթարյանի թեկնածությունը:

Բաբայանի ներկայացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից ոչ մեկը չի մասնակցել քվեարկությանը և քվեատուփը դատարկ է եղել:

Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն ընթերցեց «ԱԺ կանոնակարգ»  սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի՝ եթե որևէ թեկնածու չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, բայց քանի որ երեք թեկնածուներից ոչ մեկը ձայն չի ստացել, ապա ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում նոր թեկնածուներ է ներկայացնում ԱԺ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր