00:00:00

Ֆրանսիայում սկսել ենք «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը․ Թովմասյան

16:22, 25 մայիս 2023 Բլոգ

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ Սփյուռքի մի շարք հայրենակիցներ պարբերաբար դիմում են ինձ՝ իրենց համայնքներում ևս ստորագրահավաքը կազմակերպելու խնդրանքով, խորհրդանշական ակցիա սկսեցինք Ֆրանսիայում։

 

Ինչու՞ հենց Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան այն առաջին և բացառիկ երկրներից է, որ նախագահի մակարդակով բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի անհրաժեշտությունը և բարձրացրել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն այդ հարցի մասին բնավ չէր խոսում։

Ֆրանսիայում իրականացվող ստորագրահավաքին, ցավոք սրտի, կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանում ընտրելու-ընտրվելու իրավունք ունեցող մարդիկ. նպատակն այն է, որ այս կարևոր գործընթացի մասնակիցը դառնան հենց Հայաստանի ընտրողները։ Ստորագրահավաքը կշարունակվի մինչև կիրակի: Կիրակի օրը՝ Փարիզի Իսի լե Մուլինո (Issy-les-Moulineaux) համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

 

Հ.Գ. Ֆրանսիայում ապրող մեր բոլոր հայրենակիցները կարող են կապ հաստատել ինձ հետ՝ տեղի և ժամի հետ կապված տեղեկատվություն ստանալու համար»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր