Մադրիդի «Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման երրորդ մրցաշրջանն անընդմեջ խփում է առնվազն 30 գոլ բոլոր ակումբային մրցաշարերում։
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում Բենզեման գրավել է «Ռայո Վալիեկանոյի» դարպասը՝ խփելով 30-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում։ «Ռեալը» հաղթել է 2:1 հաշվով։
2020-2021 թվականների մրցաշրջանում Բենզեման խփել էր 30 գոլ, անցած մրցաշրջանում՝ 44 գոլ։