00:00:00

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին աշխարհի ցանկացած կետում. Մեթյու Միլլեր

23:39, 24 մայիս 2023 Քաղաքականություն

ԱՄՆ-ն աջակցում է  Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Մենք հավատում ենք, որ ուղիղ բանակցությունները կարևոր են վերջնական տեւական լուծման հասնելու համար, որը, մեր համոզմամբ, հասանելի է, եթե երկու կողմերը կարողանան համաձայնության գալ իրենց տարաձայնությունները հարթելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք աջակցում ենք այդ բանակցություններին՝ անկախ նրանից՝  դրանք տեղի կունենան Վաշինգտոնում, ինչպես անցյալ ամիս, թե Բրյուսելում, ինչպես շաբաթներ առաջ, թե աշխարհի իսկապես ցանկացած կետում: Կարեւորն այն է, որ այս երկու կողմերը շարունակեն զրուցել միմյանց հետ»,- հավելել է խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր