00:00:00

Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը․ Թանդիլյանը արձագանքել է Փաշինյանին

21:31, 24 մայիս 2023 Բլոգ

«Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ․ կմ տարածքով։ Իշխանությունից ինչ-որ մեկը գնացե՞լ, չափե՞լ է Ադրբեջանի տարածքը։ Ի՞նչ գործ ունեք Ադրբեջանի տարածքի չափի հետ»,- ֆեսյբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Ադրբեջանի տարածքը ձևավորվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մյուս հարևանների սահմանների հետ։ Վստա՞հ եք, որ մնացած հարևանների հետ սահմաններով այդ տարածքը 86,600 քառ․ կմ է։ Դարձել եք Ադրբեջանի կադաստրի աշխատողներ։

Վրաստանը Ադրբեջանի հետ մինչև հիմա սահմանային վեճ ունի Դավիթ Գարեջայի վանքի մասով։ Մի օր որ այդ տարածքը վերադարձվեց Վրաստանին, ի՞նչ եք անելու, դրա փոխարեն տարածք եք տալու՞, որ 86,600 քառ․ կմ դառնա։

Մի օր, որ Կասպից ծովի մակարդակը բարձրանա, Ադրբեջանից մի 100 քառ․ կմ անցնի ջրի տակ, էլի տարածք եք տալու՞։ Մի օր, որ Իրանը պատերազմի Ադրբեջանի հետ, գնալո՞ւ եք ասեք՝ Ադրբեջանից գրաված տարածքները հետ տվեք, որ 86,600 քառ․ կմ դառնա։

Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը տարածաշրջանում»,- նշել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր