00:00:00

Մարտական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած անձինք ատեստավորման ժամանակ արտոնություններ կստանան․ Պապիկյան

19:50, 24 մայիս 2023 Քաղաքականություն

Այն անձինք, ովքեր մարտական գործողությունների հետեւանքով վնասվածքներ են ստացել, եւ դա արձանագրվել է համապատասխան ծառայության կողմից, ատեստավորման ժամանակ առողջական վիճակի պատճառով քննություն չեն հանձնի: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Այսպես, պատգամավորի խոսքով, եթե մարտական գործողությունների մասնակիցը ձեռքի վնասվածք ունի, եւ եթե վարժությունը կապված է դրա կիրառման հետ, ապա տվյալ քննությունը նրա կողմից կհամարվի անցած:

«Նրանք կհանձնեն միայն մնացած քննությունները»,-ասաց Պապիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր