00:00:00

Զգուշավոր լավատեսության հիմք կա՝Վաշինգտոնում, Բրյուսելում,Մոսկվայում ավելի խորը քննարկումներ են եղել

19:33, 24 մայիս 2023 Քաղաքականություն

Վաշինգտոնում, Բրյուսելում, հետո Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները ինձ գոնե զգուշավոր լավատեսության հիմք են տալիս: ԱԺ-ում այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա հայտարարել է, որ հայաստանի համար կարմիր գիծ է՝ սահմանների և դրանց ճանաչման կոնտեքստում առավելագույն հնարավոր որոշակիությունը։ Իհարկե, մենք չենք պատկերացնում, որ ՀՀ-ն պետք է և ընդհանրապես հնարավոր է, իրատեսական է վերջնական առումով կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ, ունենալ երկարատև խաղաղություն հարավային Կովկասում, եթե ԼՂ հայության գլխին շարունակի կախված մնալ էթնիկ զտումների վտանգը, չհասցեագրվեն նրանց անվտանգության, բոլոր իրավունքների երաշխավորման խնդիրները։ Այս և այլ կարմիր գծեր կան»,-հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր