00:00:00

Հայկական կողմը ոչ իրանական, ոչ ֆրանսիական ԱԹՍ-ներ չի կիրառել. Պապիկյան

19:21, 24 մայիս 2023 Քաղաքականություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունը, թե հայկական կողմը Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի ընթացքում իբրև կիրառել է իրանական ԱԹՍ-ներ, ինչպես նաև՝ դրան հաջորդած տեղեոկությունները, թե իբրև ֆրանսիական ԱԹՍ-ներ են կիրառվել:

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ՊՆ-ն հերքել է այս ապատեղեկատվությունը ու նշել, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի, բայց այս ապատեղեկատվությունը շարունակությունն է նաև հայտնի ՍՈՒ30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի,:

Անդրադառնալով ադրբեջանական կեղծիքին, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ՝ նախարարը նշեց, որ ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:

«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրեցին, որ իրենց տարածքոմ հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ, իսկ արդեն հաջորդ օրը ԱԹՍ-ները դարձան ֆրանսիական ու, իբր, դրանք օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով, բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո, ես պաշտոնապես դա հերքում եմ»,- ընդգծեց Պապիկյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր