ԱԺ ամբիոնից խոսելով անկլավների թեմայով, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց:
«Հարցը ունի քաղաքական և իրավական կողմ: Քաղաքական մակարդակում Մյունխենում և Բրյուսելում եղել է հետևյալ խոսակցությունը. մենք փոխադարձաբար ճանաչո՞ւմ ենք անկլավների գոյությունը, այսինքն՝ որ կա Արծվաշեն, որը պատկանել է ՀՀ-ին և անկլավներ, որոնք ՀՀ-ի տարածքում են և պատկանել են Ադրբեջանին: Քաղաքական մակարդակում դա մենք ճանաչում ենք: Ես ասել եմ, որ իրավական մակարդակում, առնվազն դրանցից մի քանիսի հետ կապված, մենք ունենք լրացուցիչ հարցե>>։
Նրա խոսքով՝ այս, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման արձանագրումներից հետո հարց է առաջանում՝ ինչպես է լուծվելու անկլավների հարցը.
«Լուծելու երկու տարբերակ կա: Առաջինը՝ որը սահմանից այ կողմ է, մնում է սահմանից այն կողմ գտնվող երկրի տարածքում, որը սահմանից այս կողմ է, մնում է սահմանից այս կողմ երկրի տարածքում: Օրինակ՝ հարց է նաև այն, որ պատկերացնո՞ւմ եք՝ մենք գնանք, ասենք՝ Արծվաշենը չենք ուզում, էն մյուսները թող մնան մեր տարածքում, բայց այստեղ էլ իրավական հարցեր ու նրբություններ կան, որովհետև ՀՀ ինքնիշխան տարածքից ո՞վ կարող է հրաժարվել: Էդտեղ որևէ բան որոշված չէ, կան քննարկումներ և իմ պատկերացմամբ սա այն կետն է, որտեղ ճկունության մեծ տեղ կա»: