Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող բանակցային գործընթացում տեղաշարժ կա։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Վաշինգտոնը «առավել վիճելի հարցերի լուծման վերաբերյալ» Երևանին և Բաքվին առաջարկություններ է ներկայացրել,- մանրամասնում է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ: