00:00:00

Երբ ձեր արարքների համար հայտնվեք մեղադրյալի աթոռին՝ ապօրինության կարիք չի լինելու․ Օհանյանը՝ Փաշինյանին

19:18, 23 մայիս 2023 Քաղաքականություն

«Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի արդյունքում Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է, ինչ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանի խոսքով, դա արվում է մի դեպքում, իբր, պետական գաղտնիքի պաշտպանության նպատակով․

«Փակ ձևաչափով ընթացող նիստերը իրականում   նպատակ ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրում են նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ կոծկել դատավորների թե' մասնագիտական, թե' բարոյական մակարդակը։ Մյուս դեպքում անօրինական կալանավորվում է հանուն  հայրենիքի նահատակված զինվորի ծնողը»։

Պատգամավորը շեշտեց, որ Փաշինյանը ձևավորում է իր պատկերացրած դատարանը։ Նա մեջբերում արեց վերջինիս հայտարարությունից, ըստ որի` Հայաստանում չկա դատավոր, որը վարչապետի ասածը չի անի։

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ կալանք տալը  ծայրահեղ միջոց է և ոչ թե հերոսություն։

«Երբ ձեր արարքների համար հայտնվեք մեղադրյալի աթոռին՝ ապօրինության կարիք չի լինելու»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր