00:00:00

Դադարեցնում ենք զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի պաշտպանությունը․ Ռուբեն Մելիքյան

19:05, 23 մայիս 2023 Հասարակություն

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

Փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան

Վահան Գևորգյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր