00:00:00

Ինչ է կատարվել ոստիկանության Մուշի բաժնում

21:24, 22 մայիս 2023 Իրավական

Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, մի անձ անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրներ, ինչի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը և սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա: 

Ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին: 

27-ամյա տղամարդը ձերբակալվել է: 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր