00:00:00

8 ժամ ջուր չի լինի տասնյակ հասցեներում

17:44, 22 մայիս 2023 Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 22-ին ժամը 15:00-20:00-ն կդադարեցվի Քասախ գյուղի  ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 15:30-18:00-ն կդադարեցվի Մալիշկա գյուղի 20, 21, 22, 26, 27, 30 փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 15:00-18:00-ն կդադարեցվի  Նորքի Այգիներ,  Ա.Արմենակյան փողոցների ջրամատակարարումը:

Ժամը 13:30-17:00-ն կդադարեցվի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի, Կոտայքի 1-5 նրբանցքների, Գիշերօթիկի,  Էլարի 1, 2, 3 փողոցների և նրբանցքների, Երևանյան փողոցի, Վոլկովի 1, 2 նրբանցքների ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 12:20-19:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղ.  30-98 շենքերի ջրամատակարարումը:

Ժամը 12:30-20:00-ն կդադարեցվի Սևանի փողոցի ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 12:00-17:00-ն կդադարեցվի Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը:

ժամը 11:00-14:00-ն կդադարեցվի Մամիկոնյանց  58, 58/1 շենքերի ջրամատակարարումը:

Մայիսի 22-ին ժամը 10:30-13:30-ն կդադարեցվի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի  1Ա-8Ա շենքերի, Գործարանային 1, 2 շենքերի ջրամատակարարումը:

Ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Սայաթ-Նովայի  2-4, 6, 8-11 շենքերի, Նալբանդյան 26-32 զույգ համարի շենքերի,   Սյունյաց  13, 15 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր