ՀԱՊԿ-ն արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը և զարգացման ներուժ ունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ հասցեին քննադատությունը։
«Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որն ունի իր հեղինակությունը անդամ երկրների շրջանում: Կազմակերպություն, որը նախկինում ցուցադրել է իր արդյունավետությունը տարբեր իրավիճակներում և կազմակերպություն, որը, մեր տեսանկյունից, հետագա զարգացման լուրջ ներուժ ունի»,- ասել է Պեսկովը լրագրողներին։