00:00:00

Այո՛, մենք պատրաստ ենք քննարկել. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում հայտնված ադրբեջանցի զինծառայողների արտահանձնման մասին

15:17, 22 մայիս 2023 Քաղաքականություն

Այս պահին մոլորվելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցի չկա: Այն ադրբեջանցիները, որոնք այս պահին Հայաստանում են, իրենց որոշմամբ ու շատ լավ իմանալով են հատել Հայաստանի հետ սահմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանը նշեց նաև, որ համաձայն է այն մտքի հետ, որ մոլորվելու հետևանքով սահմանը հատած քաղաքացիները պետք է վերադարձվեն հեշտացված կարգով:

Հարցին՝ արդյոք բացառում է, որ Հայաստանի տարածքում հայտնված երկու ադրբեջանցիները, որոնցից մեկը սպանել էր ԶՊՄԿ պահնորդին, կարտահանձնվեն Ադրբեջանին, Փաշինյանը՝ պատասխանեց. «Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր և բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չպետք է լինի: Այո, մենք պատրաստ ենք քննարկել, իհարկե, իրավական ընթացակարգերը անցնելուց հետո: Մենք չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որևէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում: Նախաքննությունը կավարտվի, կուղարկվի գործը դատարան և հնարավոր են ամենատարբեր լուծումներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր