00:00:00

Մամաներից մեկն ասեց՝ նստի մեքենան, առևանգում չի եղել․ Գարիկ Գալեյան

16:31, 17 մայիս 2023 Հասարակություն

Աշոտիկին տեսել ենք, բայց որպես այդպիսին առևանգում չի եղել, անկեղծ եմ ասում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը։ Հարցին, թե՞ կառավարաման ամառանոցի տարածքում եք տեսել, Գալեյանն ասաց, որ չէ՝ վարչական դատարանի դիմաց։ «Վարչական դատարանում էսօր դատ ունեինք, սեպտեմբերի 21-ի դեպքերի հետ կապված, էնտեղ ենք տեսել։ Խոսակցություն եղել է, մամաներն են կանչել հետը խոսել։ Հետո, որ դատարանից դուրս ենք գալիս միշտ  Եռաբլուր ենք գնում։ Մամաներից  մեկն ասեց նստի մեքենան, ինքն եկավ «ակուռատնի» նստեց, ես մեքենայի մեջ չեմ էլ եղել, մատով անգամ չեմ կպել, չեմ էլ խոսել հետը»,- ասաց Գարիկ Գալեյանը։

Հիշեցնենք, որ  քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքը՝ Հայկական ժամանակը հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին:Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

ՆԳՆ լրատվականից Irakanum.am-ին հայտնել էին, որ Ոստիկանություն ստացվել է հաղորդում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե։

Irakanum.am

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր