00:00:00

Հայաստանը ճանաչում է 86,600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի տրածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հայաստանը ճանաչում է 86.600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել է, որ ճանաչում է 29,800 քկմ տարածքով ՀՀ ամբողջականությունը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Ռեյկյավիկում ընթացող ԵԽ գագաթնաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Երկար տարիներ ԼՂ հակամարտության առկայությունը արդարացում էր Հայաստանում ժողովրդավարության բացակայության համար: 2018-ին մեր թավշյա հեղափոխությունը պայմաններ ապահովեց ժողովրդավարական զարգացումների համար, բայց 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա եւ Հայաստանը ստիպված էր ներգրավվել պատերազմի մեջ:

2020-ի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի եռակողմ հայտարարությունը, որը պատճառ դարձավ Հայաստանում պետական ինստիտուտների վրա հարձակումների համար, բայց մենք ունակ եղանք պահպանել ժողովրդավարական կարգը»,-նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, մայիսի 12-ին  Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Փաշինյանը նկատեց, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններում իրենք առաջ մղեցից խաղաղության օրակարգը եւ հաջողության հասան, բայց այդ խաղաղության օրակարգը եւս հարձակման ենթարկվեց, Ադրբեջանը  2021-ի նոյեմբերին եւ 2022-ի սեպտեմբերին կրկին ներխուժեղ Հայաստանի տարածք:

Փաշինյանի խոսքով, 2022-ի հոկետեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հմաձայնություն է կայացել, ըստ որի կողմերը կարգավորում են իրենց հարաբերությունները հիմք ընդունելով 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Նա հավելեց, որ երեք օր առաջ Բրյուսելում ավելի են առաջ գնացել եւ նշվել է, որ Հայաստանը ճանաչում է 86.600 քկմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին ճանաչում է 29,800 քկմ տարածքով ՀՀ ամբողջականությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր