00:00:00

Ոստիկանության պարեկային ծառայության կազմում ջրային ստորաբաժանում կստեղծվի

13:41, 27 ապրիլ 2023 Քաղաքականություն

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կազմում ջրային ստորաբաժանում կներդրվի։ Այդ նպատակով գործադիրն այսօրվա նիստում քննարկել ու հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերին։
Առաջարկվող լրացման և փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։ Միաժամանակ, նախագծերի ընդունմամբ կառաջանա ենթաօրենսդրական իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

Նախագիծը մշակած մարմինը՝ Ներքին գործերի նախարարությունն այն համոզմանն է, որ դրա ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ջրային տարածքներում լողամիջոցների շահագործման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության բարձրացմանը և համապատասխան մշակույթի ձևավորմանը:

Փաշինյանը, հիշեցնելով, որ մինչև հիմա միայն Սևանա լճի տարածքն էր, որտեղ պարեկային ծառայություն չէր իրականացվում, նշեց՝ այս նախագծերով դա արդեն հնարավոր կդառնա։

«Ձկնորսությունը պետք է ամբողջությամբ օրինական դաշտ տեղափոխվի։ Պետք է խոստովանել, որ դա մեզ դեռ լրիվ չի հաջողվել, ապօրինի րոսը շարունակվում է, բայց աշխատելու ենք այդ ուղղությամբ։ Պարեկային ոստիկանության մեջ ջրային ծառայության ներդրման պահից ապօրինի որսը, գործնականում, դառնալու է անհնարին»,-հավելեց վարչապետը։

Պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին ջրային պարեկության հետ կապված ծախսերի ֆինանսական գնահատականը ճշգրտման փուլում է:

Ֆինանսական գնահատականը կհստակեցվի ոստիկանության պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի և միջոցների ձեռբերման նպատակով կազմակերպվող մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր