Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների՝ FAF (Առաջին հայկական ճակատ) շարժման անդամներն այս խաղից առաջ ևս երկրպագուների միասնական երթ կկազմակերպեն, ինչի մասին հանդես են եկել հայտարարությամբ։
«Վաղը Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումն է անցկացնելու` սեփական հարկի տակ հյուրընկալելով Կիպրոսի ընտրանուն։
Այս անգամ դեպի մարզադաշտ միասին կշարժվենք Գարեգին Նժդեհի արձանի մոտից (Վերնիսաժ` Հրապարակի մետրոյի հարևանությամբ գտնվող այգուց):
Հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 16:30-ին։ Դեպի մարզադաշտ կշարժվենք 17:30-ին։
FAF-ը լինելու է իր սև շապիկներով, մեր տրիբունան արևելյանն է»,- ասված է հաղորդագրության մեջ: