00:00:00

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպում․ որքա՞ն տոմս է հատկացվել թուրքական կողմին

23:40, 23 մարտ 2023 Սպորտ

Մարտի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղին նախատեսվում է նաև թուրքական պատվիրակության ժամանում: ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից  տեղեկացրել են, որ հյուրերի պատվիրակությանը 40 տոմս է հատկացվել:

«Հայաստանի հետ խաղին ժամանելու են  միմիայն ֆեդերացիայի ղեկավարները՝ նախագահ, փոխնախագահներ: Պատվիարակությանը տրամադրվել է տոմսերի այն քանակը, որը միշտ տրամադրվում է բոլոր ֆեդերացիաներին և սահմանված է ՈՒԵՖԱ-ի քվոտայով»,- ասել է ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը:

Հատկանշական է, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ երեկոյան Թվիթերի էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Երևանում կայանալիք խաղի հատուկ տոմսերի վաճառքը շարունակվում է: Տեղեկացնենք՝ այդ տոմսերով խաղին ներկա գտնվել հնարավոր չէ, այն կարող է ծառայել միայն որպես հուշ:

ArmSport-ը ՀՖՖ-ից տեղեկացել է, որ թուրքական կողմին որևէ տոմս չի վաճառվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈւԵՖԱ-ի հատուկ որոշմամբ Հայաստան-Թուրքիա հանդիպման խաղին հյուր երկրպագուներ ներկա չեն լինելու: ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից տեղեկացանք, որ այս առումով ոչինչի չի փոխվել և Երևանում կայանալիք խաղին թուրք երկրպագուների ներկայություն չի սպասվում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի հավաքականը վաղը՝ մարտի 24-ին, կժամանի Հայաստան:

Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մարտի 24-ին՝ ժամը 18:15-ին։

Թուրքիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստան-Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21:00-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր