00:00:00

Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա. 14 հոգանոց պատվիրակության կազմում են նաեւ ընդդիմադիր պատգամավորներ

18:59, 23 մարտ 2023 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-30-ին աշխատանքային այցով մեկնում է Բեռլին:

ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված է 14 մարդ:

Նրանց թվում են ՔՊ-ից Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

Պատվիրակությունում են նաեւ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախգահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը եւ այլք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր