Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Երասխում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի փաստով, այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ նախօրեին Երասխում ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մարտական դիրքում գտնվելիս գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել։