ՀՀ նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի անսպասելի հրաժարականից ու անհետանալուց տևական ժամանակ անց իշխանությունը Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածու է առաջադրել։ Նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է։ Անահիտ Մանասյանը հենց Վարդապետյանի ընկերուհին լինելու հանգամանքով էլ պայմանավորված դարձել է դատախազի տեղակալ։ Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, թե ինչպես ու ում շնորհիվ է տիկին Մանասյանը աշխատանքային կարիերայում աճ գրանցել։
Ու հիմա հերթական անգամ բացառապես Աննա Վարդապետյանի ընկերուհին լինելու հանգամանքով էլ պայմանավորված Անահիտ Մանասյանը հավակնում է դառնալ Հայաստանի Մարդու իրավունքների նոր պատպանը։ Ի դեպ ՔՊ-ականների մեծ մասը մամուլից է տեղեկացել, որ Մանասյանն է լինելու ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն։ Նույն օրն էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կայացել է Մանասյանի ու ՔՊ-ական պատգամավորների հանդիպումը, որին քիչ թվով պատգամավորներ են մասնակցել։ Առանձին պատգամավորներ, որոնց անունները չենք հրապարակում Irakanum.am-ին ասացին, որ բնավ զարմացած չեն այս որոշումից, բայց հստակ գիտեն, որ Աննա Վարդապետյանի առաջարկով է իր տեղակալը ՄԻՊ դառնալու։ Բայց իրականում Մանասյանը ով ինչպես դատախազի տեղակալի պաշտոնում էր «փախնում» լրագրողներից, այնպես էլ ՔՊ-ականների հետ հանդիպումից հետո նույն կերպ հեռացավ խորհրդարանից, հավակնում է դառնալ Մարդու իրավունքների հերթական չպաշտպանը, ով կաշկանդված է լինելու իր գործառույթներում
Ինչ վերաբերում է նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ նա արտերկրում է, ավելի կոնկրետ՝ Մեծ Բրիտանիայում։ Տեղեկությունների համաձայն այնտեղից վերադառնալուց հետո էլ Գրիգորյանը կնշանակվի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։
Irakanum.am