00:00:00

Հարցաքննվել է ՍԳԼ ԲԿ-ի տնօրենը․ նա Թորոսյանի մտերիմներից է

13:07, 23 մարտ 2023 Իրավական

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով ավելի վաղ   կալանավորվել էր «Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրենը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Irakanum.am-ի տեղեկություններով կորոնաչարաշահումների գործով հարցաքննվել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանն ու հիվանդանոցի այլ պատասխանատուներ։ Մեր տեղեկություններով հարցաքննությունը մի քանի ժամ է տևել, բայց Հովակիմյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել ու մեղադրյալի կարգավիճակ չունի։

Այս տեղեկությունների վերաբերյալ  Irakanum.am-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց հետևյալը․ «Տվյալ հիվանդանոցի տնօրենը մեր մոտ քննվող որեւէ քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունի»։ Ինչ վերաբերում է տնօրենի ու մյուս անձանց  հարցաքննությանը, ապա Օհանջանյանն ասաց, որ հարցաքննվող անձանց վերաբերյալ կոմիտեն տվյալներ չի հայտնում։

Նշենք, որ Արման Հովակիմյանը ևս Առողջապահության նախկին  նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է։ Նրա 2018 թվականի վերջին է նշանակվել հիվանդանոցի տնօրեն՝ Թորոսյանի հրամանով։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր