00:00:00

Խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչև օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա․ Փաշինյան

11:19, 23 մարտ 2023 Տեսանյութեր

Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել:

Այս մասին Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է: Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ»,-նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարը կրկին ագրեսիվ հայտարարություն է արել՝ նշելով․ «Եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Ղարաբաղը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում և մեր պայմաններով կնքի խաղաղության պայմանագիր»։

Միաժամանակ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագիր լինելու է, և լինելու է մինչև օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա։

«Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ՀՀ կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով, կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգային համակարգն ուժեղացբնելով։ Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»,-ասաց Փաշինյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր