00:00:00

Տեղի է ունեցել հրեշավոր սադրանք, եւ նպատակային դիպուկահար կրակոցով է սպանվել ժամկետային զինծառայողը․ Փաշինյան

11:16, 23 մարտ 2023 Քաղաքականություն

Տեղի է ունեցել հրեշավոր սադրանք, եւ նպատակային դիպուկահար կրակոցով է սպանվել ժամկետայաին զինծառայող Արշակ Սերյոժայի Սահակյանը։

Այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը։

<<Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։ Սա ավելի է հիմնավորվում Արեւմտյան Ադրբեջանի մասին անհեթեթ  խոսույթում>>։

Փաշինյանն անդրադարձավ Ալիեւի վերջին հայտարարություններին․

<<Բառացի ասաց, որ ՀՀ պետք է ընդունի Ադրբեջանի պահանջները, հակառակ դեպքում՝ Խաղաղության պայմնագիր չի լինի։ Սա այլ բան, քան ագրեսիա եւ Հայաստանի իրավունքների ոտնահարում, դժվար է ենթադրել>>։

Ըստ Փաշինյանի՝ Սոչիում եւ Պրահայում  կոնկրետ պայմնավորվածություններ են եղել,  որով պարտավորվում են զերծ մնալ ուժի կիրառումից եւ գնալ սահմնազատման։ Սակայն Ադրբեջանն այսօր խախտում է  այդ պայմանավորվածությունները․

Պայմանավորվածությունները խախտելու՝ Ադրբեջանի գործունեությունն  է պատճառը, որ շարունում ենք պնդել, որ հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր>>։

Փաշինյանն իր ելույթը եզրափակեց ուղերձով․

Խաղաղության պայմանագիր լինելու է,  եւ լինելու է մինչեւ օրս եղած գրավոր փաստաթղթերի հիման վրա>>։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր