Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Գովհար Բայդուլաևայի հետ: Նրա հետ հավասար ընթացող Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց գերմանացի Դինարա Վագների հետ: Նրանք վաստակել են 4-ական միավոր և կես բալով ետ են մնում առաջատարներ Իրինա Բուլմագայից ու Օլիվյա Կիոլբասայից:
Այսօր երրորդ հաղթանակը տարան Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը, սակայն առաջինն ունի 3,5, իսկ երկրորդը՝ 3 միավոր: Նրանք բավականին բարելավեցին իրենց մրցաշարային դիրքերը:
Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղաց ընթացիկ տուրում և վաստակեց 3-րդ միավորը: Իսկ ահա Սուսաննա Գաբոյանը երկրորդ պարտությունը կրեց և այժմ 2 միավորով գտնվում է աղյուսակին ստորին հատվածներում:
Հաջորդ՝ 6-րդ տուրը, կկայանա վաղը, մարտի 23-ին: