00:00:00

Ապրիլի 15-ից հունիսի 15-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին հարցը կքննարկվի Կառավարության վաղվա նիստում

19:42, 22 մարտ 2023 Քաղաքականություն

Կառավարության մարտի 23-ի օրակարգում ընդգրկված է վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով:

Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր