00:00:00

Երիտասարդի մոտ 28 փաթեթ մարիխուանա է եղել. Երևանի պարեկների բացահայտումը

14:38, 22 մարտ 2023 Իրավական

Մարտի 16-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Իսակովի պողոտայում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։

Աբովյան քաղաքի բնակչի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մոխրացված հետքերով կաթուցիչ և 28 փաթեթ՝ լցված ընդհանուր 60 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր