00:00:00

Պարեկները ՓՊ փաստաբանին տարել են Ոստիկանություն․ նա կասկածվում է կաշառք տալու մեջ

11:52, 22 մարտ 2023 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Գևորգյանին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է տեղափոխել Հրազդանի կիրճից և կասկածվում է կաշառք տալու մեջ։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Լ․ Գևորգյանը փաստաբանների պալատի փաստաբան է և «ԴիՋիԹեք» ՍՊԸ-ի իրավաբանական տնօրեն։

 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու Լ․ Գևորգյանի տեսակետը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր