Ղազախական «Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Ուրախ ենք ողջունել Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանին», գրված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Վարազդատն արդեն հանդես է եկել Ղազախստանի յոթակի չեմպիոնների ճամբարում՝ 2021 թվականին։ Ֆուտբոլիստն այդ մրցաշրջանում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Պաշտպանը մայրաքաղաքային ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ Հարոյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսը»։